Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին

29.12.2020

Տիպ` Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` Վարչապետի ախատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշում, 9 կետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին:
Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Վարկանիշային թեստավորում» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը կհրապարակվի թեստավորման անցկացման ժամանակացույցը: Քաղաքացին կարող է ընտրել թեստավորման անցկացման օրերից իրեն հարմար օրն ու ժամը: Եթե քաղաքացին չի ընտրում թեստավորման անցկացման օր ու ժամ, ապա էլեկտրոնային համակարգն է ընտրում այն:
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ, և 2021 թվականի հունվարի 8-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիներն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում,
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենները),
3. կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը,
3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանքի լուսապատճենը կամ ուսանողական տոմսի լուսապատճենը,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող) փաստաթուղթ):
Թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2021 թվականի փետրվարի 15-ից սկսած: Ելնելով թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի և (կամ) ժամերի:
Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
2. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք,
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ),
4. հայերենի իմացություն,
5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն,
6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլեկտրոնային փոստի հասցե՝ arus.darbinyan@cso.gov.am):

Հասցե` Ք․ Երևան, Տերյան 89

Հեռ..` 010-52-02-64

Վեբ կայք` www. cso.gov.am

Էլ. փոստ`