Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.22-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

02.12.2021

Տիպ` Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
2018 թվականի դեկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին

Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.22-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 10:30-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
• անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
• Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչի (ծածկագիրը՝ 70-26.22-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դ․Դեմիրճյան 4:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-659 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն narine.sargsyan@gov.am Էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2

Հեռ..` 010-515-659

Վեբ կայք` http://snund.am

Էլ. փոստ`