Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

14.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հանրապետության նախագահի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշում, 69, 71-րդ կետեր

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչու-թյան հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանց¬ված քաղաքացիական ծառայողները:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա¬ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 01-13.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հար¬յուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս-խանա¬տվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, 2, 5, 6, 10, 14-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 49, 57, 66, 73-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 90, 93, 102, 109, 116-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 124, 127, 134, 135, 145-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 146, 159, 161-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 166, 167, 173, 175-րդ հոդվածներ
8-րդ գլուխ, 176-րդ հոդված
15-րդ գլուխ, 206-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510


ՀՀ հարկային օրենսգիրք
2-րդ գլուխ, 4-րդ հոդված
3-րդ գլուխ, 10-րդ հոդված
4-րդ գլուխ, 25-րդ հոդված
10-րդ գլուխ, 55-րդ հոդված
28-րդ գլուխ, 156-րդ հոդված
74-րդ գլուխ, 387-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143894

Բյուջետային համակարգի մասին օրենք
1-ին գլուխ, 1.2, 6-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 8, 13-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 15-րդ հոդված
4-րդ գլուխ, 15.1, 22, 23, 24-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 39-րդ հոդված


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենք
2-րդ գլուխ, 5, 6, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 8, 9, 10, 11, 13, 16-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 9-րդ հոդված
6-րդ գլուխ, 19, 20, 22-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 25-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 8, 10, 16, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 20, 21, 24-րդ հոդվածներ
8-րդ գլուխ, 37-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Գնումների մասին օրենք
1-ին բաժին, 2, 5, 10, 11-րդ հոդվածներ
2-րդ բաժին, 16-րդ հոդված
3-րդ բաժին, 25-րդ հոդված
4-րդ բաժին, 1-ին գլուխ, 26-րդ հոդված
4-րդ բաժին, 3-րդ գլուխ, 33, 34-րդ հոդվածներ
6-րդ բաժին, 50-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառա¬յությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140264

ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմա¬կերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 2-Ն հրաման

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103465

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103


Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ (հղում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• Աշխատակազմի կառավարում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• Խնդրի լուծում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Որոշումների կայացում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա¬վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում

Հեռ..` 010-71-00-81, 010-71-00-83

Վեբ կայք` www.president.am

Էլ. փոստ`