Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.4-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.4-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Կոմիտեի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.4-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոմիտեի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.4-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի
6-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 4, 10, 12, 17, 89, 90, 109, 124
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 21, 24, 30, 33, 38, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3, 4, 5, 6, 7, 8, 9, 15, 26, 27, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ` 2, 3, 5, 7, 10, 11, 12, 14, 15, 16, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302


• «Ավիացիայի մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 12, 14, 35, 36, 37, 38, 45, 51, 52, 53, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137070

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 34, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• «Գնումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1, 2, 3, 6, 9, 10, 13, 15, 16, 18, 19, 21, 23, 24, 25, 26, 28, 30, 32, 33, 34
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984

• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144977

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012, էջեր 10, 11, 22, 30, 31, 44, 46, 81
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, հեռախոսահամար՝ 060-43-42-61, էլեկտրոնային փոստի հասցե՝ shoushanik.mkrtchyan@gdca.am):

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` 060-43-42-61

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`