Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար

07.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է մրցույթ՝ Կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-23.5-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Կոմիտեի վարչական շենքում (ք.Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) Անձնագիր և ՀԾ համարանիշ պատճենով կամ նույնականացման քարտ պատճենով.
2) դիպլոմ (առկայության դեպքում) պատճենով.
3) աշխատանքային գործունեությունը հաստաստող փաստաթուղթ (առկայության դեպքում) պատճենով.
4) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին զինվորական կցագրման վկայական պատճենով կամ համապատասխան տեղեկանք.
5) լուսանկար 3X4 սմ չափսի:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-23.5-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-43-42-61 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն shoushanik.mkrtchyan@gdca.am): էլեկտրոնային փոստի հասցեին:
07 օգոստոսի 2020թ.:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` 060-43-42-61

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`