Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-4-24.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝
22-4-24.1-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-4-24.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 4, 10, 12, 17, 89, 90, 109, 124
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 21, 24, 30, 33, 38, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3, 4, 5, 6, 7, 8, 9, 15, 26, 27, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ` 2, 3, 5, 7, 10, 11, 12, 14, 15, 16, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

• «Ավիացիայի մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 12, 14, 35, 36, 37, 38, 45, 51, 52, 53, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137070

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 34, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 5, 9, 10, 14, 18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

• «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 8, 9, 11, 14, 16, 27, 83
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829

• Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 85, 86, 87, 95, 105, 106, 170, 183, 185
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143703

• Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 12, 32, 37, 38, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143877

• Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 95, 163, 279, 436
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143878

• «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 6, 8, 22, 24,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143984

• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 3, 20, 46, 54
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012, էջեր 10, 11, 22, 30, 31, 44, 46, 81
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., կետեր 7, 275, 348
հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, հեռախոսահամար՝ 060-43-42-63, էլեկտրոնային փոստի հասցե՝ olga.mkhitaryan@gdca.am):

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` 060-43-42-63

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`