Գևորգ Գագիկի Մարտիրոսյանին 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում
22.12.2022
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ուղարկված նյութերի՝ «Իռ Աերո» Էյրլայնզ բաժնետիրական ավիանըկերության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 769 չվերթի օդանավի անձնակազմի կողմից կազմված՝ օդանավում ուղևորների կողմից կատարած փոխադրման կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից կազմված՝ անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտման վերաբերյալ թիվ 27 արձանագրության, ինչպես նաև «Ավիաբուժ» ՓԲԸ կողմից կատարված սթափության վիճակի զննության՝ թիվ 44 և 45 արձանագրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Գագիկի Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ:
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` 060434205
Էլ. փոստ`