Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Պետրոսի Պետրոսյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

12.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ուղարկված նյութերի՝ «ՖԼԱՅՈՒԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի FLE 322 չվերթի օդանավի անձնակազմի կողմից կազմված՝ օդանավում ուղևորների կողմից վարքի կանոնների խախտման վերաբերյալ միջադեպի զեկույցի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից կազմված 2022 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 35 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Պետրոսի Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`