Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Սուրենի Սարիբեկյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

12.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ուղարկված նյութերի՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության («ՖԼԱՅ ԱՐՆԱ») կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվա-Երևան թիվ 66406 թռիչքի օդանավի անձնակազմի կողմից կազմված՝ ներքին անվտանգության պատահարների իրազեկման թերթիկի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից կազմված 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 40 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սարգիս Սուրենի Սարիբեկյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`