Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արսեն Նորիկի Ավետիսյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

13.09.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդված

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 9-ին Հուրգադա-Երևան թիվ BGH 4019 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Արսեն Նորիկի Ավետիսյանի (հաշվառման հասցե՝ Երևան քաղաք, Ավան համայնք, Ավան Առինջ 1 ՄԿՐՇ., 2/14 շ., 17 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «Բի ԷՅՉ ԷՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի օգոստոսի 9-ին կազմված թիվ 63 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`