Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գրավոր վարչական ակտերի հրապարակում

02.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված՝ «Վիզ Էյր Հանգրի» ավիաընկերության 2023 թվականի օգոստոսի 8-ի Դորտմունդ-Երևան թիվ W6 4425 թռիչքի անձնակազմի կողմից կազմված՝ օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից 2023 թվականի օգոստոսի 8-ին կազմված անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտման մասին արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Շահենի Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`