Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ՏԿԵՆ Ջրային Կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ն հրավիրում է հաշվեկշռում գտնվող գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների ընտրության բաց մրցույթին

01.09.2020

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԿԵՆ Ջրային Կոմիտե
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Գնահատող ընկերությունների մրցույթ
ՀՀ ՏԿԵՆ Ջրային Կոմիտեի <Ջրառ> ՓԲԸ ըներությունը հիմք ընդունելով իր կանոնադրության 3-րդ կետի 3.5 ենթակետի «<ժա> պարբերությունը և Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի թիվ 27 հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետը` հրավիրում է մասնակցելու Ընկերության հաշվեկշռում գտնվող գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերությունների ընտրության բաց մրցույթին:
Պարտադիր պայմաններ՝
• Առնվազն 5 տարվա գործունեություն
• Առնվազն 2 գնահատման մասնագիտական որակավորված գնահատող աշխատակից
• Պետական մարմինների, ՓԲԸ-ների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության փորձ
• Ներկայացուցչությունների և գործակալների առկայություն
• Իրականացվող ծառայությունների ցանկ`
• Անշարժ և շարժական գույքի գնահատում՝ տեղեկատվական նամակի տրամադրում
• Անշարժ և շարժական գույքի գնահատում՝ գնահատման հաշվետվության տրամադրում
• Անշարժ գույքի վերագնահատում
• Անշարժ և շարժական գույքի շուկայի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
• Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այլ ծառայությունների մատուցում
Դիմելու ընթացակարգ՝
Ներկայացվող պահանջներին համապատասխանող ընկերություններին մինչ հոկտեմբերի 01-ը խնդրում ենք sevan_hr.axo@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
• Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները, ՀՎՀՀ
• Գնահատող ընկերության հաստիքային գնահատողների ցուցակը և աշխատանքային տարածքները
• ՓԲԸ-ների, պետական կառույցների ցուցակ, որոնց հետ գնահատող ընկերությունն ունի համագործակցության փորձ և երաշխավորագրեր, եթե այդպիսիք կան
• ՀՀ տարածքում մասնաճյուղերի և/կամ գործակալությունների (գործակալների) ցուցակ
• Գնահատող կազմակերպության նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր
• Գնային առաջարկ՝ ներկայացված ՀՀ դրամով՝ ներառյալ հարկերը (գնային առաջարկը ուղարկել փոստով կամ առձեռն ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 6-րդ հարկ):
• Հավելյալ արտոնությունների և զեղչային ծառայությունների ցանկ (եթե այդպիսիք կան)՝
o Գույքի նախնական գնահատում
o Միևնույն գույքի վերագնահատում
o Գործող այլ զեղչային ծառայություններ (եթե այդպիսիք կան):

Հասցե` ù.ºñևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ..` +37477330241

Էլ. փոստ`