Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՆՈՐԱՎԱՆ» համատիրության նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

15.12.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283--րդ հոդված

Որոշում N 02
Վարչական տույժ նշանակելու մասին

Ես` Ջրային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Կարեն Դաղբաշյանս ուսումնասիրելով՝
1. Վարչական վարույթ հարուցելու և «ՆՈՐԱՎԱՆ» համատիրությունում (այսուհետ նաև՝ Ընկերություն) զննում իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու մասին 24.09.2021թ. N 97-Ա հրամանը,
2. 19.10.2021թ-ի N 01/16/3932-2021 գրությամբ Ընկերության կառավարիչ Արման Միրզոյանին վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու վերաբերյալ ծանուցումը,
3. 2021թ-ի հոկտեմբերի 19-ին Ընկերության քաղաք Երևան, Ծարավ Աղբյուրի փողոցի 55/20 և 55/17 շենք հասցեներում և հարակից տարածքում իրականացված զննման արձանագրությունը,
4. Ընկերությանը՝ ի դեմս կառավարիչ Արման Միրզոյանին 25.10.2021թ-ին տրված կարգադրագիրը,
5. 10.11.2021թ-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազման ծանուցագիրը,
6. Վարչական իրավախախտման վերաբերյալ 23.11.2021թ. N 2 արձանագրությունը։
7. Վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 23.11.2021թ. ծանուցումը։

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով, Կոմիտեի կողմից 2021թ. սեպտեմբերի 24-ին հարուցվել է թիվ ՎՆ-02 վարչական վարույթը՝ «ՆՈՐԱՎԱՆ» համատիրության կողմից Ընկերության քաղաք Երևան, Ծարավ Աղբյուրի փողոցի 55/20 և 55/17 շենքերի ավտոկայանատեղիներում և հարակից տարածքում ինքնակամ ջրօգտագործման փաստը պարզելու նպատակով:
Կոմիտեի մասնագետների կողմից 2021թ. հոկտեմբերի 19-ին Ընկերության քաղաք Երևան, Ծարավ Աղբյուրի փողոցի 55/20 և 55/17 շենքերում և հարակից տարածքում իրականացվել է զննում։

Արդյունքում պարզ է դարձել, որ.
1. Վերոնշյալ հասցեում Ընկերության կողմից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 55/17 շենքի ավտոկայանատեղիներում 3 կետից (1 զուգարան և 2 լվացարաններ), 55/20 շենքի ավտոկայանատեղիներում 1 կետից (դեպի հարակից տարածքում գտնվող ցայտաղբյուր) և հարակից տարածքի դիտահորից իրականացվում է ինքնակամ ջրօգտագործում։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը՝ 23.11.2021թ. կազմվել է N 2 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ծանուցագրի հետ միասին պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ, ուղարկվել է Ընկերության կառավարիչ Արման Միրզոյանին։
Արման Միրզոյանը ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմանն, այնպես էլ վարչական իրավախատման վերաբերյալ գործի քննությանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն դրանք հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը հիմք ընդունելով, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքները, վարչական վարույթի շրջանակներում 22.10.2021թ-ին իրականացված վարչական լսման արձանագրությունը, հաստատված է համարում, որ Ընկերության քաղաք Երևան, Ծարավ Աղբյուր փողոցի 55/17 շենքի ավտոկայանատեղիներում 3 կետից (1 զուգարան և 2 լվացարաններ), 55/20 շենքի ավտոկայանատեղիներում 1 կետից (դեպի հարակից տարածքում գտնվող ցայտաղբյուր) և հարակից տարածքի դիտահորից իրականացվում է ինքնակամ ջրօգտագործում։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության կառավարիչ Արման Միրզոյանը (նույնականացման քարտ՝ 010204196, տրված 04.12.2017թ-ին, հասցե՝ քաղաք Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55/17 շենք, բնակարան 48)։

Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Նշված հոդվածից հետևում է, որ Ընկերության կառավարիչ Արման Միրզոյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես` պաշտոնատար անձ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 239-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արման Միրզոյանին, որպես խախտում թույլ տված անձ ենթարկել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել «ՆՈՐԱՎԱՆ» համատիրության կառավարիչ Արման Միրզոյանին (հասցե՝ քաղաք Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55/17 շենք, բնակարան 48)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել Ջրային կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:



ԿԱՐԵՆ ԴԱՂԲԱՇՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Վարդանանց 13ա

Հեռ..` +374-10 54 06 03

Վեբ կայք` www.scws.am

Էլ. փոստ`