Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի ավագ մասնա-գետի (ծածկագիր՝ 01-12.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.09.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հանրապետության նախագահի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշում, 69, 71-րդ կետեր

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի ավագ մասնա-գետի (ծածկագիր՝ 01-12.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանց¬ված քաղաքա¬ցիական ծառայողները:
Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա¬վար¬ման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի ավագ մասնա¬գետի (ծածկագիր՝ 01-12.1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա-ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա¬վար¬ման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի ավագ մասնա¬գետի (ծածկագիր՝ 01-12.1-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց-նելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համա-րանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հար¬յուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա-նատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
5-րդ գլուխ, 124, 125, 129, 130, 131, 132, 142, 144-րդ հոդվածներ

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723


«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 7-րդ հոդված
3-րդ գլուխ, 8, 9, 10-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 20 հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910


«Հանրային ծառայության մասին» օրենք

1-ին գլուխ, 3-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 9-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 12, 15-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
1-ին գլուխ, 2-րդ հոդված
8-րդ գլուխ, 34-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք

1-ին գլուխ, 2-րդ հոդված
2-րդ գլուխ, 3-րդ հոդված
4-րդ գլուխ, 10-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143868


ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143140

ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշում

հղում՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126659

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143797

ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Ծառայողա¬կան քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշում


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=124161

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի «Վերակազմակերպումից և (կամ) կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 170-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129447

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործըն¬թաց¬ների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը սահմանելու մասին» 29-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135295

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատ¬կությունները սահմանելու մասին» 439-Ն որոշում


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132059


Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103


Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• Խնդրի լուծում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Հաշվետվությունների մշակում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա¬վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում

Հեռ..` 010-71-00-81, 010-71-00-83

Վեբ կայք` www.president.am

Էլ. փոստ`