Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25.06.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հմ. 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած  կարգով ստացած  հավաստագիր:
Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի  պատճենը,
դ) հավաստագրի  պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2015 թվականի  հունիսի 24-ից հուլիսի 23-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2015 թվականի հուլիսի 28-ին, ժամը՝ 1100-ին, Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում:
 

Հասցե` ք.Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 527343

Վեբ կայք` http://www.edu.am

Էլ. փոստ`