Մրցույթ «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
25.06.2015
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան » պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ)աշխատանքային գրքույկի պատճենը,
գ)անձնագրի պատճենը,
դ)հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,
զ) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2015 թվականի հունիսի 18-ից հուլիսի 17-ը ներառյալ, ժամը 1000-1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 23-ին, ժամը՝ 1300-ին, Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում:
Հասցե` ք.Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3
Հեռ..` +374 10 527343
Վեբ կայք` http://www.edu.am
Էլ. փոստ`