Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
16.11.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ,«Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Ա. Մանուկյան թիվ 3 հասցեում գտնվող «,Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 63.1ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 75000 դրամ: