Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող «,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 217.6ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
17.11.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ,«Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող «,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 217.6ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 257000 դրամ: