Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ»-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ՇՀԱՊՁԲ-15/8-16/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ« RFID ՇՏՐԻԽ ԿՈԴԵՐ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔ»-Ի ՁԵՌՔԲԵՐՄԱՆ Հ Ր Ա Վ Ե ՐԻ ՄԱՍԻՆ

23.05.2016

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ԿԱ Պետական եկաուտների կոմիտե
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե»-ն (այսուհետև` Պատվիրատու)` «RFID շտրիխ կոդեր կարդացող սարքի» ձեռքբերման նպատակով կազմակերպել է «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ՇՀԱՊՁԲ-15/8-16/3» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին կարող են մասնակցել սահմանված կարգով <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած հնարավոր մասնակիցները:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև <<հունիսի 1-ը>> ժամը <<10:00>>-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող «7»-րդ աշխատանքային օրվա ժամը «10:00»-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի»
էլեկտրոնային փոստի հասցեն է` knar.julhakyan@minfin.am

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 3, 7

Հեռ..` +374 60 544-695

Էլ. փոստ`