Գույքի անբավարարության հիմքով թիվ 00821517 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.10.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ք. Նամաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00821517 կատարողական վարույթ` Իոսիֆ Գալուստի Հարությունյանից, Մարիետտա Իսաի Հարությունյանից, Աղասի Իոսիֆի Հարությունյանից և Գալուստ Իոսիֆի Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ Սիմոն Ռոբերտի Ստեփանյանի բռնագանձել 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես պարտավորության գումար, 160.296 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Իոսիֆ Գալուստի Հարությունյանից, Մարիետտա Իսաի Հարությունյանից, Աղասի Իոսիֆի Հարությունյանից և Գալուստ Իոսիֆի Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ Սիմոն Ռոբերտի Ստեփանյանի բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի` 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 17.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, որպես պետական տուրքի գումար՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ