Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 159.6ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը

05.12.2016

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 159.6ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` սոցիալական, կրթական, գիտական, մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 14:45-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 430000 դրամ:

Հասցե` ք.Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 11 23 73 01

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`