Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «ՏԿՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-3/2017» ծածկագրով տպագրական աշխատանքների ձեռքբերման նպատակով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հրավեր:

30.03.2017

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ Կառավարության 2013թ թիվ 1370-Ն որորշում

Հաստատված է
ՏԿՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-3/2017 ծածկագրով
շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հանձնաժողովի
2017թ. մարտի 29-ի թիվ 1 որոշմամբ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ

Հարգելի մասնակից
- նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:
- հայտերը ներբեռնելիս և ներկայացնելիս պետք է առաջնորդվել Համակարգում (www.armeps.am կայքում (կայքի վերևի ձախ անկյունում)) տեղադրված ժամացույցով,
- հայտ կազմելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ծանոթանալ www.armeps.am կայքի «Նորություններ» և «Հաճախ տրվող հարցեր» բաժիններում պարբերաբար տեղադրվող և թարմացվող նյութերին,
- եթե ընթացակարգը չափաբաժիններով է, ապա առաջին քայլով պետք է Համակարգի (www.armeps.am) կայքի «Հայտ» դաշտում նախապես նշել այն չափաբաժինը կամ չափաբաժինները, որոնց համար մասնակիցը հայտ է ներկայացնում, որից հետո նոր միայն լրացնել մնացած դաշտերը, այլապես հայտի փաստաթղթերը չեն բացվի գնահատման ժամանակ, վերոգրյալ մասը մանրամասն ներկայացված է www.armeps.am կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում,
- էլեկտրոնային գնումների Armeps համակարգի հետ հարցեր և խնդիրներ առաջանալիս դիմել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ նաև` կենտրոն)` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով (հեռախոս`` (0037410) 28-93-20):













ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՍՈՒՅՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀՐԱՎԵՐԻ

ՄԱՍ I.

1. Գնման առարկայի բնութագիրը
2. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները, որակավորման չափանիշները և դրանց գնահատման կարգը
3. Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը
4. Հայտը ներկայացնելու կարգը
5. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու և դրանք հետ վերցնելու կարգը
7. Հայտերի բացումը
8. Հայտերի գնահատումը, համեմատումը և արդյունքների ամփոփումը
9. Պայմանագրի կնքումը
10. Պայմանագրի ապահովումը
11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը
12. Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը


ՄԱՍ II. ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ

1. Ընդհանուր դրույթներ
2. Ընթացակարգի հայտը
3. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը
4. Հայտի գնային առաջարկը
5. Հավելվածներ 1-11


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու)` տպագրական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպել է ՏԿՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-3/2017 ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը ։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային գնում կատարելու ընթացակարգին կարող են մասնակցել <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած այն մասնակիցները, որոնք սահմանված կարգով գրանցվել են www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ապահովող համակարգում և <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ են ներկայացրել դիմում իրենց տվյալ էլեկտրոնային շրջանակային համաձայնագրին կցելու մասին:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև 07.04.2017թ ժամը 10:00-ն։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող «7»-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
էլեկտրոնային փոստի հասցեն է` artak.mkrtchyan@mtcit.am
հեռախոսահամարն է` 010 59 00 46:


Հասցե` ք. Երևան, Նալբանդյան28

Հեռ..` +374 10 59 0046

Էլ. փոստ`