Գույքի անբավարարության հիմքով թիվ 03666608 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
17.12.2018
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող`Կարեն Հովհաննիսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03666608 կատարողական վարույթի Աիդա Հովհաննիսյանից և Մաթևոս Վարդանյանից համապարտությամբ հօգուտ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի 6.463.199 ՀՀ դրամ և տոկոսներ պարտավորության գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկա հանդիսացող Արամ Հովհաննիսյանին պատկանող Կոտայքի մարզի Նոր Գյուղ հասցեում գտնվող վարելահողի վրա տարածելու պահանջ ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ