Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.12.2018թ. կայացած նիստի

24.12.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.12.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 23.11.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 23.11.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխության ««Կենո» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» 12.19 ենթակետը չի պարունակում «Կենո» խաղի շահման տարբերակները (հիմք՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «է» ենթակետի պահանջ):
- Կանոնակարգի փոփոխության՝ «Բոլոր հաղթող համակցությունների համար Կազմակերպչի կողմից խաղի ծրագրում նախապես հրապարակվում է գործակից» դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ում կողմից են սահմանվում գործակիցները, ինչը կվտանգի խաղացողների շահերը (հիմք՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4 մասի «բ» ենթակետի պահանջ):
Միաժամանակ առաջարկում ենք «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի ««Կենո» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» 12.19 ենթակետում շահման առավելագույն չափի սահմանափակմանը վերաբերվող դրույթը հանել կամ նախատեսել խաղադրույքի և շահման գործակցի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն նշյալ խաղի համար սահմանված առավելագույն շահման գումարի չափին:
2. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 29.11.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը` և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 29.11.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին և փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ և փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների և փոփոխության «Զոնկ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել՝ մրցանակային նետման իրավունքի ձեռքբերման ժամանակ կազմվող համադրությունների համար միավորների հաշվարկման կարգը:
- Կանոնակարգի լրացումների և փոփոխության «Զոնկ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե երկու և ավելի խաղացողների դեպքում քանի փուլից է բաղկացած լինում խաղը, ինչպես նաև նշել սահմանային հաղթական միավորների չափերը:
- Կանոնակարգի լրացումների և փոփոխության «Յացի» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե միավորների հավասարության դեպքում ինչպես է որոշվում հաղթող խաղացողը:
- Կանոնակարգի լրացումների և փոփոխության «Զոնկ» և «Յացի» խաղերի անցկացման կարգերում Օլիմպիական կարգով անցկացվող մրցաշարերում եզրափակիչ շրջանի 2-րդ տեղը զբաղեցրած խաղացողի հիշատակումը անհասկանալի է, ուստի անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք Օլիմպիական կարգով անցկացվող մրցաշարերի դեպքում շահումը բաժանվում է 1-ին և 2-րդ տեղերի միջև:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`