Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն՝ «Ստեփանավանի ՃՇՇ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և ծանուցում՝ ներկայանալու մասին

25.12.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Վարչական վարույթի մասին)

Հարգելի պարոն Դանիելյան,
Սույնով ծանուցվում է Ձեզ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 166-Ա հրամանով «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՃՇՇ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը մշտական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ երկարաձգվել է և հերթական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 8-ին ժամը 11:20-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Խնդրում ենք վարչական վարույթի հաջորդ նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ ներկայանալով անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով:

Հասցե` ՀՀ,Երևան 0010,Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 3

Հեռ..` +374 11 523734

Էլ. փոստ`