Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

27.12.2018

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհը հատկացվելու է ՀՀ Տավուշի մարզում, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, որոնք կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված հավելվածով՝ տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները:
Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 30 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 13:00-ը (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 3-րդ հարկ, 304 սենյակ): Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3,Կառավարական տուն 2

Հեռ..` 010-52-73-43

Վեբ կայք` www.edu.am

Էլ. փոստ`