Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 28.12.2018թ. կայացած նիստի

28.12.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 28.12.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 06.12.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 06.12.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների «Հայ Լո (HI LO)» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» 12.21 ենթակետում՝
- Նշել փուլերի քանակը և հստակեցնել դրանց նկարագրությունը,
- հստակ նշել, թե ինչպես է որոշվելու հաշվարկի համար հիմք ընդունվող բացված խաղաքարտը, եթե «Բացվող խաղաքարտը կլինի Մեծ (HI)» ու «Բացվող խաղաքարտը կլինի Փոքր (LO)» շահման տարբերակներում հենց առաջին փուլում բացված խաղաքարտը լինի «Ջոկեր»:
- «Բացվող խաղաքարտը կլինի Մեծ (HI)» ու«Բացվող խաղաքարտը կլինի Փոքր (LO)» շահման տարբերակներում գործակիցների փոփոխելիությանը վերաբերող դրույթը հստակեցման կարիք ունի, քանի նշյալ շահման տարբերակների համար արդեն իսկ սահմանված են գործակիցներ համաձայն աղյուսակի:
- Հստակեցնել, թե ինչ եղանակով և սկզբունքով է խաղացողին հնարավորություն տրվում համոզվելու, որ բացվող խաղաքարտը ստեղծվել էր խաղափուլից առաջ:

2. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 17.12.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 17.12.2018թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված չէ տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ը (հիմք՝ ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ մաս), ինչը հակասում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետին:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`