Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 30.01.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

31.01.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 16.01.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 16.01.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի մեջ կատարվող փոփոխությունն անհրաժեշտ է հստակեցնել և շարադրել հետևյալ կերպ՝ «Կանոնակարգի երրորդ նախադասությունը «Մեքենայացված՝ պոկեր և սլոտ տեսակի 383 խաղային ավտոմատ» արտահայտությունը փոխարինել «Մեքենայացված՝ պոկեր և սլոտ տեսակի 389 խաղային ավտոմատ» արտահայտությամբ:» նախադասության փոխարեն նշել՝ «Կանոնակարգի երրորդ նախադասության «Մեքենայացված՝ պոկեր և սլոտ տեսակի 383 խաղային ավտոմատ» արտահայտությունը փոխարինել «Մեքենայացված՝ պոկեր և սլոտ տեսակի 389 խաղային ավտոմատ» արտահայտությամբ:»:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 80368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`