Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 07.02.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

07.02.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

1. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 08.01.2019թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 23.01.2019թ. և 01.02.2019թ. ի լրումն ներկայացված գրությունները և կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությամբ՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Մ. Մկրտչյան փ., թ. 14 ռեստորան, 409,26 քմ վայրում «Մանռու» ՍՊԸ կողմից ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկումը հետաձգել և հայտի քննարկման ժամկետը երկարաձգել ևս 23 աշխատանքային օրով:
2. Հիմք ընդունելով «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 29.01.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 29.01.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 1180368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`