Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04810147 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

12.02.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04810147 կատարողական վարույթով` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՙ27՚ նոյեմբեր 2018թ. տրված թիվ ՏԴ/0514/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է պատասխանողներ Կարեն Բարսեղի Մարտիրոսյանից և Դավիթ Վաղինակի Թորոսյանից համապարտության կարգով հօգուտ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 1,872,724.00 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, որից՝ վարկի մնացորդ` 1,290,873.90 ՀՀ դրամ, վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 146,322.70 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 345,437.90 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ` 90,089.50 ՀՀ դրամ:
Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը սկսած 19.06.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել տարեկան 36% տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը սկսած 19.06.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.2% տոկոսով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.3 և 3.4 կետերով նախատեսված տոկոսադրույքները և դրանք ևս բռնագանձել պատասխանողներ Կարեն Բարսեղի Մարտիրոսյանից և Դավիթ Վաղինակի Թորոսյանից համապարտության կարգով հօգուտ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի:
Պատասխանողներ Կարեն Բարսեղի Մարտիրոսյանից և Դավիթ Վաղինակի Թորոսյանից համապարտության կարգով հօգուտ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 37,458.50 /երեսունյոթ հազար չորս հարյուր հիսունութ ամբողջ հիսուն/ ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանողներ Կարեն Բարսեղի Մարտիրոսյանից և Դավիթ Վաղինակի Թորոսյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ սկսած 19.06.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը տարեկան 36% տոկոսով հաշվարկվող տոկոսների, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ սկսած 19.06.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը օրական 0.2% տոկոսով հաշվարկվող տույժերի գումարի 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից 15-օրյա ժամկետում:
Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պատասխանող Դավիթ Վաղինակի Թորոսյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև 95509 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 05.02.2019թ. թիվ ԳԵ2019/2-1343 գրությունով հայտնել է, որ թիվ ՇԴ1/0895/02/18 քաղաքացիական գործով պարտավորության չափը 04.02.2019թ. դրությամբ կազմում է 1777991.80 ՀՀ դրամ:
Պարտապան Դավիթ Վաղինակի Թորոսյանի անվամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա են թվով 3 ընթացիկ կատարողական վարույթներ, որոնցով պահանջատերերին ունեցած պարտավորությունների ընդհանուր չափը կազմում է 4333063.2 /չորս միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար վաթսուներեք ամբողջ երկու/ ՀՀ դրամ:

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374-60-57-05-24

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`