Գույքի անբավարարության հիմքով թիվ 04444308 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
19.02.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող`Մովսես Բազինյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04444308 կատարողական վարույթով` պետք է Արկադի Ռոբերտի Փորքաշյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 1 020 915 ՀՀ դրամ, 20 418 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար բռնագանձելու պահանջով` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: