Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի 20.02.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

20.02.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հիմք ընդունելով «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ կողմից 06.02.2019թ. ներկայացված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 20.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը (այդ թվում 20.02.2019թ. հայտարարությունը) և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգով` Հանձնաժողովը եզրակացրեց` «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ (ՀՎՀՀ` 01554985) տրամադրել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 01180367

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`