Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 19.02.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

21.02.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 21.01.2019թ. ներկայացված թիվ 008 գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 21.01.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 21.01.2019թ. ներկայացված թիվ 010 գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 23.01.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 06.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «Սաբարկո» ՍՊԸ կողմից 06.02.2019թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) մերժել հետևյալ հիմքերով.
• Կանոնակարգի «Բովանդակություն» մասում նշված՝
- 3.1-ին կետի վերնագիրը՝ «Հատուկ խաղային հաշվի սեղծում», չի համապատասխանում Կանոնակարգի «Հաշվի կանոններ» մասի 3.1-ին կետի վերնագրին՝ «Խաղային հաշվի ստեղծում»:
- 6-րդ կետի վերնագիրը՝ «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ», չի համապատասխանում Կանոնակարգի «Խաղադրույքների տեսակներն ըստ սպորտաձևերի» 6-րդ մասի վերնագրին:
• Կանոնակարգի «Բովանդակություն» մասում նշված չէ «6.28 Հաջողակ վեցնյակ» կետ, սակայն Կանոնակարգում առկա է:
• Կանոնակարգի «Ներածություն» մասում սխալ է նշված «Սաբարկո» ՍՊԸ հարկ վճարողի հաշվառման համարը:
• Կանոնակարգի «Ներածություն» մասում որպես «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) ապրանքային նշան նշված է՝ «Adjarabet.am», ինչը հանդիսանում է «Կաբարկո» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ապրանքային նշանը:
• Կանոնակարգի «Սահմանումներ» մասի «Կայքէջ» ենթամաում նշված «...Կազմակերպչի պաշտոնական ինտերնետային էջն (կայքն) է, որի միջոցով կազմակերպվում են սույն կանոնակարգով սահմանված Խաղերը» արտահայտությունը հակասում է Կանոնակարգի «Խաղի կանոններ (հիմնական)» 5-րդ կետի 5.1.1-ին ենթակետի առաջին նախադասությանը՝ «Կազմակերպիչն ընդունում է Խաղադրույքներն ըստ իր կողմից հրապարակված ծրագրի:»:
• Կանոնակարգի 3.1.1-ին ենթակետում նշված «...կնքում է պայմանագիր, որը փոխարինում է Մասնակցի և Կազմակերպչի միջև կայացած ցանկացած նախորդ համաձայնությունները:» անհասկանալի է, քանի որ խոսքը դեռևս գնում է Մասնակցի կողմից Կազմակերպչի կայքէջում գրանցվելուն:
• Կանոնակարգի 3.1.12-րդ ենթակետի «համար» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «...բացառությամբ այն դեպքերի, երբ գաղտնաբառը երրորդ կողմին հայտնի լինելը տեղի է ունեցել Կազմակերպչի կամ իր աշխատակիցների մեղքով:» արտահայտությունը (հիմք՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջ) :
• Կանոնակարգի 3.1.14.4-րդ երթակետում նշված «Կազմակերպիչը լիազորված է արգելելու ցանկացած մասնակցի գրանցումը և/կամ անձի նույնականացումը հետևյալ դեպքերում. Մասնակիցը գրանցվում է նույն IP հասցեից, որից նախկինում գրանցված Մասնակիցները արգելափակվել են Կազմակերպչի կողմից Կանոնների կամ ՀՀ օրենսդրության խախտման համար» արտահայտությունը հակասում է «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ (Լիցենզավորման սկզբունքներն են` անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության և անվտանգության ապահովումը.) և 5-րդ (Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը.) հոդվածների 1-ին մասերի պահանջներին:
• Կանոնակարգի 3.1.14.4-րդ և 3.1.14.5-րդ երթակետերում ՀՀ օրենսդրության խախտման դեպքերն անհրաժեշտ է հստակեցնել և նշել, որ խոսքը վերաբերվում է վիճակախաղի կազմակերպման մասով:
• Կանոնակարգի 3.2.1.13-րդ ենթակետն անհրաժեշտ է հստակեցնել՝ Կազմակերպչի կողմից միջոցներ ձեռնարկելու և Մասնակցի անձնական տիրույթ մուտք գործելուց խուսափելու համար (հիմք՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջ):
• Կանոնակարգի 3.2.1.16 ենթակետում անհրաժեշտ է նշել, որ որոշումները կայացվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հիմք՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջ):
• Կանոնակարգի 3.2.4.6 ենթակետը հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի:
• Կանոնակարգի 4.8-րդ կետում նշված է «Խաղային հաշվից գումարները (շահումները) կանխիկ կարող են վճարվել Կազմակերպչի Գրասենյակներից» արտահայտությունը հակասում է Կանոնակարգի 1.3-րդ կետին որտեղ նշված է միայն Կազմակերպչի գլխավոր գրասենյակի հասցեն:
• Կանոնակարգի 4.10-րդ կետում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել իր ակտիվ խաղային հաշվին առկա և ոչ թե համալրված գումարները, ինչը կարող է վտանգ հանդիսանալ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի տեսանկյունից:
• Կանոնակարգի 5.2.2-րդ ենթակետում նշված «...մեծ թենիս՝ տես հոդված 7.5» հղումը չի համապատասխանում Կանոնակարգում նշված «6.5 Մեծ թենիս» կետին:
• Կանոնակարգի 5.2.6-րդ ենթակետում նշված «…կանոնակարգի 4-րդ հոդվածի 2-րդ կետի,…» հղումը չի համապատասխանում Կանոնակարգի 4.2-րդ կետին, քանի որ խոսքը տարբեր բովանդակությունների մասին է:
• Կանոնակարգի 5.3-րդ կետի «Բ) Էքսպրես» մասում նշված «Ինտերնետով խաղադրույք կատարելու դեպքում...» բառը արտահայտությունը հստակեցման կարիք ունի, քանի որ վիճակախաղը հանդիսանում է ինտերնետ տոտալիզատոր:
• Կանոնակարգի 5.3-րդ կետի «Գ) Համակարգ» մասում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի՝ Համակարգով շահումը հավասար է համակարգի մեջ ընդգրկված էքսպրեսներով շահումների գումարին:
• Կանոնակարգի 5.4.5-րդ ենթակետի բացատրությունը սահմանված չէ:
• Կանոնակարգի 5.4.18-րդ ենթակետում նշված «...սույն կանոնակարգով չնախատեսված այլ իրադարձությունների վրա, ...» արտահայտությունը հստակեցման կարիք ունի:
• Կանոնակարգի 5.5.1-ին ենթակետում՝
- «կասեցնելու տոմսը» և «տոմսը համարվում է դադարեցված» արտահայտություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել,
- «...վերջնական շուկայի ելքը կապված չէ խաղադրույքի կարգավորումից» արտահայտությունը հստակեցման կարիք ունի,
- Անհրաժեշտ է նշել Քեշաութ ֆունկցիայի 3 տեսակների (Ամբողջական, Մասնակի, Ավտո Քեշաութ) նկարագրությունները,
- «Քեշաութ» բառն անհրաժեշտ է բոլոր մասերում նշել միանման:
• Կանոնակարգի 5.6-րդ կետում նշված է «...Նոն-Ստոպ ֆունկցիան հասանելի է նաև վիրտուալ սպորտային խաղադրույքների համար» արտահայտությունը, սակայն Կանոնակարգով ներկայացված չեն վիրտուալ սպորտային խաղադրույքները:
• Կանոնակարգի 6.1.4-րդ ենթակետում նշված աղյուսակները ամբողջական չեն (օրինակ՝ նշված չեն «Անցում» սյունակները):
• Կանոնակարգի 6.1.11-րդ և 6.1.12-րդ ենթակետերում համապատասխանաբար նշված «3.5:3» և «2:1.5» ֆոռաները հստակեցման կարիք ունեն. անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես են ստացվում դրանք:
• Կանոնակարգի 6.1.16-րդ ենթակետում նշված
- «1.4 գործակցով» արտահայտությունը անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ, համաձայն օրինակի՝ Դանիայի հավաքականի հաղթանակի համար սահմանված է «8.0» գործակից,
- Նշված չէ գործակիցների որոշման հատուկ աղյուսակը:
• Կանոնակարգի 6.1.17-րդ ենթակետում նշված «1.45» շահումային գործակցի ստացումը անհրաժեշտ է հստակեցնել:
• Կանոնակարգի 6.1.18-րդ ենթակետում նշված չի «Որ խաղակեսում ավելի շատ քանակությամբ գոլեր կխփվեն» աղյուսակը:
• Կանոնակարգի 6.1.22-րդ ենթակետում նշված անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի՝ կայքերի փոփոխության դեպքում այդ մասին կտեղեկացվի լիազոր մարմինը, այնուհետև՝ խաղի մասնակիցները կտեղեկացվեն հատուկ հայտարարության միջոցով:
• Կանոնակարգի 6.1.27-րդ և 6.1.28-րդ ենթակետերում անհրաժեշտ է հստակ նշել «Առաջինը տեղի կունենա» և «Վերջինը տեղի կունենա» խաղադրույքների հաշվարկման կարգը, քանի որ նշված են շահումների տարբերակների նկարագրերը:
• Կանոնակարգի 6.2.3-րդ, 6.2.4-րդ և 6.3.2-րդ ենթակետերում նշված չեն համապատասխան աղյուսակները:
• Կանոնակարգի 6.2.5-րդ, 6.3.4-րդ և 6.5.9-րդ ենթակետերում նշված աղյուսակներն անհրաժեշտ է մանրամասնել:
• Կանոնակարգի 6.6.4-րդ ենթակետն անհրաժեշտ է մանրամասնել՝ խաղի առաջին իննինգի վրա ընդունվող խաղադրույքների մասով:
• Կանոնակարգի 6.7.3-րդ ենթակետում նշված «պարտիա» և 6.7.4-րդ, 6.7.5-րդ և 6.7.6-րդ ենթակետերում նշված «սեթ» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել:
• Կանոնակարգի 6.12.4-րդ ենթակետում նշված «առաջին թիմ» և «երկրորդ թիմ» արտահայտությունները չեն համապատասխանում «Ինչ, Որտեղ, Երբ» հեռուստախաղի կանոններին և խաղի գաղափարին:
• Կանոնակարգի 6.14-րդ և 6.15-րդ ենթակետերում անհրաժեշտ է նշել իրադարձությունների պաշտոնական տեղեկատվության աղբյուրները:
• Կանոնակարգի 6.17.3-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե խաղադրույքն ում վրա է ընդունվելու՝ միայն առաջին տեղը, թե նաև՝ 2-րդ տեղը զբաղեցրածների:
• Կանոնակարգի 6.28 կետում անհրաժեշտ է նշել, թե որտեղից են ձևավորվում ակցիայի համար նախատեսված գումարը (260.000.000 դրամ):
• Կանոնակարգի 6.28 կետի ենթակետերում նշված «ջեքփոթ» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել 6.28.6-րդ ենթակետում նշված «բոնուսային դրամային շահումներ (ջեքփոթ)» արտահայտությանը:
• Կանոնակարգի 6.28.2-րդ և 6.28.5-րդ ենթակետերում առկա է անհամապատասխանություն՝ կապված աղյուսակները և ֆուտբոլային խաղերը թարմացնելու (...յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն...) և ակցիայի յուրաքանչյուր շաբաթը սկսվելու (...յուրաքանչյուր երկուշաբթի օրը՝ ժամը 00:01-ից...) հետ կապված:
• Կանոնակարգին կից ներկայացված էլեկտրոնային տոմսի օրինակում (այսուհետ՝ Տոմս) նշված վիճակախաղի լոգոն չի համապատասխանում Կանոնակարգի 1. ենթակետում նշված վիճակախաղի լոգոյին:
• Տոմսում նշված չէ Մասնակցի խաղային հաշվի համարը և Տոմսի համարը (սերիան):
• Տոմսի Գ) «Համակարգ» մասում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի՝ Համակարգով շահումը հավասար է համակարգի մեջ ընդգրկված էքսպրեսներով շահումների գումարին:
• Տոմսի «Խաղային հաշվից գումարները (շահումները) կանխիկ կարող են վճարվել Կազմակերպչի Գրասենյակներից» և «...կամ Կազմակերպչի գրասենյակում» արտահայտությունները հակասում ենԿանոնակարգի 1.3-րդ կետին որտեղ նշված է միայն Կազմակերպչի գլխավոր գրասենյակի հասցեն:
• «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվի վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն):
Ելնելով Օրենքի վերոնշյալ կարգավորումից՝ հայտնում ենք, որ «Սաբարկո» ՍՊԸ կողմից (ՎԽ-024 լիցենզիա) ներկայացված վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) փոփոխություն կատարելու նախագծում անհրաժեշտ է սահմանել վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն):
• Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1040-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը՝ առաջարկում ենք Կանոնակարգի 2-րդ կետում «Գրազ» հասկացության մեջ «գործարք» բառը փոխարինել «պայմանագիր» բառով:
• Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ սահմանվում են անձը հաստատող փաստաթղթերը՝ հայտնում ենք, որ Կանոնակարգի 3.1.3 կետի 8-րդ ենթակետում անձը հաստատող փաստաթղթերի շրջանակը չպետք է սահմանափակել անձնագրով և նույնականացման քարտով:
• Կանոնակարգի 3.1.4 կետի համաձայն՝ օգտատիրոջ անունը, բջջային հեռախոսահամարը և անձը հաստատող փաստաթղթի համարը պետք է լինեն եզակի և չպետք է արդեն գրանցված լինեն Կազմակերպչի համակարգում:
Վերոգրյալի կապակցությամբ գտնում ենք, որ անձի նույնականացաման համար հիմք կարող է հանդիսանալ վերոնշյալ տեղեկություններից միայն վերջինիս անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ անվանումը և բջջային հեռախոսահամարի կրկնությունը հիմք չի կարող լինել վերջինիս չգրանցելու համար:
• Կանոնակարգի 3.1.14.1 կետի համաձայն՝ Կազմակերպիչը լիազորված է արգելել ցանկացած մասնակցի գրանցումը և/կամ անձի նույնականացումը, եթե առկա է հիմնավոր կասկած, որ մասնակիցը մուտագրել է սխալ տեղեկություն և/կամ սխալ փաստաթուղթ:
Վերոգրյալի կապակցությամբ գտնում ենք, որ անհրաժեշտ է Կանոնակարգով սահմանել այն դեպքերը, որոնք կարող ենք վկայել սխալ փաստաթուղթ կամ տեղեկություն մուտքագրելու վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին:
• Առաջարկում ենք Կանոնակարգի 3.2.1.1 կետի երկրորդ նախադասության մեջ «նախկինում» բառը փոխարինել «մինչև Կանոնների փոփոխությունը» բառերով:
• Կանոնակարգի 3.2.1.10 կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում անվտանգության վերանայում իրականացնելը:
• Կանոնակարգի 3.2.1.11 կետի համաձայն՝ Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել մասնակցի հատուկ խաղային հաշիվը և/կամ խաղադրույքները և վերադարձնել նրա մուտքագրված գումարը, եթե մասնակիցը խախտել է Կանոնների և/կամ ՀՀ օրենսդրության որևէ պահանջ:
Վերոշարադրյալի կապակցությամբ գտնում ենք, որ նման ձևակերպումից հետևում է, որ Կազմակերպիչը մասնակցի կողմից երբևէ թույլ տված Կանոնների կամ ՀՀ օրենսդրության ցանկացած խախտման դեպքում իրավասու է արգելափակել մասնակցի հատուկ խաղային հաշիվը և/կամ խաղադրույքները, մինչդեռ՝ գտնում ենք որ այս դեպքում ևս անհրաժեշտ է սահմանել որոշակի չափանիշներ, որոնց դեպքում Կանոնների և/կամ ՀՀ օրենսդրության խախտումները կհանգեցնեն մասնակցի հատուկ խաղային հաշվի և/կամ խաղադրույքների արգելափակման:
• Առաջարկում ենք Կանոնակարգի 3.2.1.16-րդ կետում «կարգավորում» բառից հետո լրացնել հետևյալ բառերը՝ « , եթե այդ որոշումները չեն հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին և չեն խախտում մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը:»:
• Կանոնակարգի 3.4.2 կետի 2-րդ նախադասության մեջ անհրաժեշտ է հստակեցնել հավելյալ փաստաթղթեր արտահայտությունը:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 01180368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`