Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01826780 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

27.02.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արման Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01826780 կատարողական վարույթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.12.2015թ. տրված թիվ ԵՇԴ /1576/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Համեստ Վովայի Հարությունյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության բռնագանձել 894.482 /ութ հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր ութսուներկու/ դրամ 30 /երեսուն/ լումա, որից 630.000 /վեց հարյուր երեսուն հազար/ դրամը որպես ժամկետանց վարկի գումար, 37.282 /երեսունյոթ հազար երկու հարյուր ութսուներկու/ դրամ 20 /քսան/ լուման որպես վարկի դիմաց հաշվարկված տոկոս, 11.110 /տասնմեկ հազար հարյուր տաս/ դրամ 10 /տաս/ լուման որպես ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ, 187.740 /հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր քառասուն/ դրամը որպես ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ, 28.350 /քսանութ հազար երեք հարյուր հիսուն/ դրամը որպես վարկի սպասարկման հաշիվներ, 17.889 /տասնյոթ հազար ութ հարյուր ութսունինը/ դրամ 70 /յոթանասուն/ լումա նախապես վճարված պետտուրքը, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի և տոկոսների նկատմամբ 27.03.2015թ.-ից սկսած մինչև պարտքի փաստացի մարումն օրական 0,1%-ով հաշվարկվող տույժը` հիմք ընդունելով 07.06.2013թ. կնքված հա. ՈՎ_046_13_00415 ոսկյա իրերի գրավադրմամբ վարկի տրամադրման պայմանագրի 11.1 կետը:
19.11.2018թ. դրությամբ պարտապանների պարտքը կազմում է 1.884.352 ՀՀ դրամ:
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում գրավի առարկան փորձագետի կողմից գնահատվել է 731.600 ՀՀ դրամ, պարտապանին պատկանող այլ գույք կամ եկամուտներ չեն հայտնաբերվել, որը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-570-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`