Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01905191 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01905191 կատարողական վարույթով պատասխանող Ավետիք Տարիելի Թավրիզյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 5063,57 /հինգ հազար վաթսուներեք ամբողջ հիսունյոթ/ ԱՄՆ դոլար որպես վարկի ընդհանուր պարտքի գումար և 47998,60 /քառասունյոթ հազար ինը հարյուր իննսունութ ամբողջ վաթսուն/ ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարը: Ժամկետանց վարկի մնացորդի` 3980 ԱՄՆ դոլարի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 17.04.2015թ-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,1% տոկոսադրույքով՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հիմք ընդունելով վարկային պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պատասխանողից անհրաժեշտ է բռնագանձել նաև՝ 160608 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 22.02.2019թ. թիվ Ա-383/19 գրությունով հայտնել է, որ թիվ Þ¸3/0371/02/15 կատարողական թերթով սահմանված պարտավորության չափը 22.02.2019թ. դրությամբ կազմում է 10973.67 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Պարտապան Ավետիք Տարիելի ԹավրիզյանÇ վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով չորս կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 8177616 ՀՀ դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 57-05-29

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`