Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 02831621 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02831621 կատարողական վարույթով պատասխանող Զավեն Մերուժանի Խաչատրյանից հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 1215,9 /հազար երկու հարյուր տասնհինգ դոլար, իննսուն ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 987,88 /ինը հարյուր ութսունյոթ դոլար, ութսունութ ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վարկի գումարն է, 218,21 /երկու հարյուր տասնութ դոլար, քսանմեկ ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տոկոսագումարն է, 9,81 /ինը դոլար, ութսունմեկ ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տույժի գումարն է:
Վարկի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարի հանրագումարի նկատմամբ հաշվարկել և պատասխանող Զավեն Մերուժանի Խաչատրյանից հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար 0,2%-ի չափով` սկսած 15.10.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Պատասխանող Զավեն Մերուժանի Խաչատրյանից հօգուտ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 11589 /տասնմեկ հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի փոխհատուցում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև՝ 29774 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 17.01.2019թ. թիվ 19/0075 գրությունով հայտնել է, որ թիվ Þ¸/5205/02/16 կատարողական թերթով սահմանված պարտավորության չափը 17.01.2019թ. դրությամբ կազմում է 1187550.68 ՀՀ դրամ:
Պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով ինը կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 9530229 դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 570529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`