Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 03044851 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03044851 կատարողական վարույթով համապատասխանողներ` Լևոն Մերուժանի Խաչատրյանից, Սարգիս Վոլոդյայի Սարգսյանից, Պապ Ջանիբեկի Պետրոսյանից և Զավեն Մերուժանի Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել` 1.338,92 /մեկ հազար երեք հարյուր երեսունութ/ ԱՄՆ դոլար /իննսուներկու/ ցենտին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 1.000 /մեկ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որպես վարկի հիմնական գումարի մնացորդ, 95,51 /իննսունհինգ/ ԱՄՆ դոլար /հիսունմեկ/ ցենտին համարժեք ՀՀ դրամը, որպես կուտակված տոկոսագումար, 243,41 /երկու հարյուր քառասուներեք/ ԱՄՆ դոլար /քառասունմեկ/ ցենտին համարժեք ՀՀ դրամը, որպես հաշվեգրված տուժանք:
Համապատասխանողներ` Լևոն Մերուժանի Խաչատրյանից, Սարգիս Վոլոդյայի Սարգսյանից, Պապ Ջանիբեկի Պետրոսյանից և Զավեն Մերուժանի Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել`13.024 /տասներեք հազար քսանչորս/ ՀՀ դրամը, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանողներ` Լևոն Մերուժանի Խաչատրյանի, Սարգիս Վոլոդյայի Սարգսյանի, Պապ Ջանիբեկի Պետրոսյանի և Զավեն Մերուժանի Խաչատրյանի կողմից չվճարված օրերի պատճառով բանկի կրած վնասները փոխհատուցելու նպատակով, սկսած` 25.01.2017 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, 1.095,51 /մեկ հազար իննսունհինգ/ ԱՄՆ դոլար /հիսունմեկ/ ցենտին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0.2 տոկոս տուժանքը:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև՝ 32815 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով ինը կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 9530229 դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 570529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`