Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 03280836 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03280836 կատարողական վարույթով Զավեն Մերուժանի Խաչատրյանից, Արմեն Վրեժի Սարգսյանից, Անուշ Արզումանի Նահապետյանից համապարտության կարգով հօգուտ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 6 769,79 (վեց հազար յոթ հարյուր վաթսուննը ամբողջ, յոթանասունինը) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 6 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` վարկի մայր պարտքի գումարն է, 349,57 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` տոկոսագումարը, 420,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` սպասարկման վճարը,
Զավեն Մերուժանի Խաչատրյանից, Արմեն Վրեժի Սարգսյանից, Անուշ Արզումանի Նահապետյանից համապարտության կարգով հօգուտ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել նաև 65 627,70 (վաթսունհինգ հազար վեց հարյուր քսանյոթ ամբողջ, յոթանասուն) ՀՀ դրամ որպես պետական տուրքի փոխհատուցման գումար:
Զավեն Մերուժանի Խաչատրյանից, Արմեն Վրեժի Սարգսյանից, Անուշ Արզումանի Նահապետյանից համապարտության կարգով «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի օգտին սկսած 11.01.2017թ. մինչև պարտքի լրիվ մարման օրը բռնագանձել նաև 6 000 (վեց հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկի մայր պարտքի գումարի մնացորդին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի տվյալ օրվա հաշվարկային դրույքով, միաժամանակ պատասխանողներից հօգուտ պետական բյուջեի բռնագաձելով այդ գումարի երկու տոկոսի չափով գումար որպես պետական տուրք:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.01.2017թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև սույն վճռի կատարումը, իսկ վճռի կատարումից հետո՝ վերացնել:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև՝ 32815 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պահանջատերը 23.01.2019թ. թիվ 124 գրությունով հայտնել է, որ թիվ Þ¸/0126/02/17 կատարողական թերթով սահմանված պարտավորության չափը 17.01.2019թ. դրությամբ կազմում է 8221.35 ԱՄՆ դոլար և 65627.70 ՀՀ դրամ:
Պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով ինը կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 9530229 դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 570529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`