Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04186886 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.03.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժին
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ա. Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04186886 կատարողական վարույթով Լիլիթ Հրանտի Թովմասյանից և Զավեն Մերուժանի Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 2.116.217,80 (երկու միլիոն մեկ հարյուր տասնվեց հազար երկու հարյուր տասնյոթ դրամ և ութսուն լումա) ՀՀ դրամ, որից՝ 1.184.231,30 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 172.958,30 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով հաշվեգրված տոկոսագումար, 92.661,50 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 104.492,80 ՀՀ դրամը՝ որպես ամսական սպասարկման վճար, 561.873,90 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև բռնագանձել 46.325 (քառասունվեց հազար երեք հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
19.03.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը, պարտքի մայր գումարի` 1.184.231 ՀՀ դրամի վրա (նշված գումարը գոյացել է 18.03.2018 թվականը ներառյալ), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրել նախատեսված տոկոսներ, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված հաշվարկային դրույքի, և այն համապարտության կարգով Պատասխանողներից բռնագանձել հօգուտ Ընկերության
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանից անհրաժեշտ է համապարտության կարգով բռնագանձել նաև՝ 108127 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
Պարտապան Զավեն Մերուժանի Խաչատրյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա է թվով ինը կատարողական վարույթ, որով պահանջատերերին ունեցած պարտավորության չափը կազմում է 9530229 դրամ:
Պարտապանի՝ պահանջատերերին ունեցած պարտավորության չափի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի չափով անբավարարություն՝ պահանջատերերի հանդեպ պարտավորության ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 60 570529

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`