Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 06.03.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

07.03.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 06.03.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 08.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 08.02.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների «12.7. Երեք քարտանի Պոկեր (Three Card Poker)» մասում նշված «մեկանոց» և «Տուզ» տերմիններն անհրաժեշտ է նշել միանման:
• Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում «A» և «T» տերմիններն անհրաժեշտ է նշել միանման:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների «12.8.1. Կազինո Հոլդեմ (Casino Holdem)» մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե խաղացողի կողմից «Շարունակել» (Call) խաղադրույք կատարելուց հետո, խաղադրույքն ավելացվում է «Անտե»-ին, թե ոչ: Եթե չի ավելացվում «Անտե»-ին, ապա անհրաժեշտ է նշել «Շարունակել» (Call) խաղադրույքի շահման կարգը:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների «12.8.2. Տեխասյան Հոլդեմ (Խաղ խաղարկողի դեմ)» մասում.
- անհրաժեշտ է հստակեցնել, թե «Բլայնդ» խաղադրույքն ում կողմից է տեղադրվում և որն է դրա տեղադրման իմաստը:
- անհրաժեշտ է հստակեցնել «Խաղալ» (Play) խաղադրույքը բարձրացնելու տարբերակները, ինչպես նաև նշել, թե ինչի համեմատ խաղացողը պետք է շուտ բարձրացնի խաղադրույքը, ինչի համեմատ է ավելի մեծ խաղադրույք կատարում և ինչի համեմատ կարող է ավելի շատ շահել:
- անհրաժեշտ է նշել «Թրիփս» խաղադրույքների չափերը:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների «12.10. Կարիբյան Ստադ (Carribean Stud)» մասում.
- անհրաժեշտ է հստակեցնել, թե երբ է խաղադրույքը տեղադրվում անտեի (կոնի) վրա:
- «Հավելյալ խաղադրույքներ» կետում նշված խաղաքարտերի քանակն անհրաժեշտ է համապատասխանեցնել խաղի սկզբում նշված խաղացողին և խաղարկողին բաժանվող խաղաթղթերի քանակին:
- անհրաժեշտ է հստակեցնել «Բոլոր խաղադրույքները պետք է կատարվեն մինչև խաղադրույքների կատարման ավարտը:» նախադասությունը, քանի որ անհասկանալի է, թե որ խաղադրույքների և ինչ ժամանակի մասին է խոսքը:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.02.2019թ. ներկայացված «Լոտո Բանկ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.02.2019թ. ներկայացված «ՀԱՋՈՂԱԿ ՈՒՂԻ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 20.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 27.02.2019թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 27.02.2019թ. ներկայացված «5 ԻՔՍ ՄԱՆԻ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 22.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Սաբարկո» ՍՊԸ կողմից 22.02.2019թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
• Կանոնակարգի «Բովանդակություն» մասում 3.4-րդ կետի վերնագիրը՝ «Հատուկ խաղային հաշվի արգելափակումը և փակումը», չի համապատասխանում Կանոնակարգի «Հաշվի կանոններ» մասի 3.4-րդ կետի վերնագրին՝ «Խաղային հաշվի արգելափակումը և փակումը»:
• Կանոնակարգում անհրաժեշտ է «հատուկ խաղային հաշիվ» և «խաղային հաշիվ» արտահայտություններն իրենց բոլոր հոլովվաձևերով իրար համապատասխանեցնել:
• Կանոնակարգի «Ներածություն» մասում և էլեկտրոնային տոմսի օրինակում որպես «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) ֆիրմանին անվանում (լոգո) ու ապրանքային նշան նշված է՝ «Աջարաբեթ» և/կամ «Adjarabet.am»: «Adjarabet.am»-ը հանդիսանում է «Կաբարկո» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ապրանքային նշանը:
• Կանոնակարգում անհրաժեշտ է «Քեշաութ» և «Քեշաութ (CashOut)» բառերն իրար համապատասխանեցնել:
• Կանոնակարգի 5.2.4-րդ ենթակետում նշված «1:20 (0:10), 1-ին գոլը խփվել է 32-րդ րոպեին» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
• Կանոնակարգի 5.5-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «...գնի կամ շուկայի ցանկացած փոփոխություն...» արտահայտությունը:
• Կանոնակարգի 5.7.1-ին ենթակետում ««Հաջողակ վեցնյակը» բոլորովին նոր ակցիա է...» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ Կանոնակարգին համաձայնություն տալուց հետո այն չի կարող անընդհատ համարվել նոր:
• Կանոնակարգի 5.7.2-րդ և 5.7.5-րդ ենթակետերում առկա է անհամապատասխանություն՝ կապված աղյուսակները և ֆուտբոլային խաղերը թարմացնելու (...յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն...) և ակցիայի յուրաքանչյուր շաբաթը սկսվելու (…յուրաքանչյուր երկուշաբթի օրը՝ ժամը 12:01-ից…) կապակցությամբ:
• Կանոնակարգի 6.1.11-րդ ենթակետում նշված «(2+1.5):3,5 այսինքն՝ 3.5:3» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
• Կանոնակարգի 6.1.12-րդ ենթակետում «...առաջին թիմի՝ Մեքսիկայի...» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով՝ «...երկրորդ թիմի՝ Մեքսիկայի...»:
• Կանոնակարգի 6.1.15-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել ««Անցումը» որոշվում է տվյալ մրցախաղի...» արտահայտությունը՝ նշելով, թե ինչ է «Անցումը» և ինչպես է այն որոշվում:
• Կանոնակարգի 6.2-րդ կետում անհրաժեշտ է նշել իրադարձությունների պաշտոնական տեղեկատվության աղբյուրները:
• Կանոնակարգի 6.3.3-րդ ենթակետն անհրաժեշտ է մանրամասնել՝ յուրաքանչյուր թիմի անհատական արդյունավետության մասով:
• Կանոնակարգում «մեղք» բառն իր բոլոր հոլովվաձևերով անհրաժեշտ է փոխարինել «պատճառ» բառով՝ համապատասխան հոլովվաձևերով:
• Կանոնակարգի 3.1.15-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «…Մասնակիցը հաստատում է, որ նա կիրառվող օրենսդրությամբ սահմանված նվազագույն տարիքի է…» արտահայտությունն այն իմաստով, որ մասնակցի տարիքը պետք է լինի առնվազն 21 տարեկան:
• Կանոնակարգի 3.2.1.4-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «…Ինտերնետի ալիքների…» արտահայտությունը:
• Կանոնակարգի 3.2.1.9-րդ ենթակետում նշված «…փոփոխությունից 24 ժամ հետո Մասնակցին չվճարել շահումները…» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
• Կանոնակարգի 3.2.3.4-րդ ենթակետում նշված «…ավարտից սկսած 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում...» և 9.1-ին ենթակետում նշված «ավարտից հետո 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում ներկայացվելու դեպքում» արտահայտություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրար:
• Կանոնակարգի 3.3.1.4-րդ ենթակետում նշված «Մասնակցին չի թույլատրվում կատարել ընկերության գործունեության վերաբերյալ անճշտություններ պարունակող և/կամ դրան վնասող վնասակար բնույթ ունեցող մեկնաբանություններ զանգվածային լրատվամիջոցներում կամ ֆորումներում» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ մարդու իրավունքների սահմանափակման տեսանկյունից:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`