Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 11.03.2019թ. կայացած նիստի

13.03.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 11.03.2019թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը
1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 15.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Կաբարկո» ՍՊԸ կողմից 15.02.2019թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման 1-ին կետով լրացվող ենթակետերի (5.1.4.1 և 5.1.4.1.1-5.1.4.1.6) համարակալման հերթականությունը համապատասխանեցնել «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համարակալմանը:
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է՝
ա) հստակ նշել անցկացվող ակցիայի մեկնարկի և ավարտի ժամանակահատվածը, բոնուսային խաղարկության անցկացման օրը կամ հաճախականությունը (շաբաթական, ամսական..):
բ) հստակ նշել «շահումային արտադրիչի» նվազագույն և առավելագույն չափերը, ինչպես նաև դրանց համար նախատեսված «Ֆրի Սփիների» և «Բոնուսային խաղարկության» տոմսերի համապատասխան քանակը:
գ) հստակեցնել այն դրույթը, համաձայն որի՝ «Սփինի» և շահումի մեջ ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել 5 րոպեն:
դ) Կազմակերպչի կողմից ակցիայի մեկնարկին և ավարտին, բոնուսային խաղարկության անցկացման օրվանը վերաբերող դրույթներում սահմանել հայտարարությունների հրապարակման համար միատեսակ աղբյուրներ:
2. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 08.01.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 23.01.2019թ., 01.02.2019թ., 18.02.2019թ., 21.02.2019թ., 05.03.2019թ. և 07.03.2019թ. ի լրումն ներկայացված գրությունները և կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությամբ՝ Մարզ Կոտայք, Համայնք Ծաղկաձոր ք. Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան (409.26 քառ. մետր) վայրում «Մանռու» ՍՊԸ կողմից ներկայացված շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկումը երկարաձգել մինչև 14.03.2019թ:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`