Գույքի անբավարարության հիմքով թիվ 04995787 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
18.03.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արման Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04995787 կատարողական վարույթով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019թ. տրված թիվ ԱՐԱԴ /3120/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Գևորգ Գագիկի Ավագյանից, Հայկ Վաչագանի Թումանյանից և Արսեն Ֆրունզիկի Խոսրովյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել՝ 949.432 (ինը հարյուր քառասունինը հազար չորս հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ , ինչպես նաև 01.11.2017թ.֊ից սկսած մինչև պարտավորության դադարման օրը 915.423 (ինը հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր քաաւերեք) ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները։
Պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 18.989 ՀՀ դրամ:
Ինչպես նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
07.03.2019թ. դրությամբ պարտապանների պարտքը կազմում է 1.125.000 ՀՀ դրամ:
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հայկ Վաչագանի Թումանյանին պատկանող բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չեն հայտնաբերվել և ի հայտ են եկել սնանկության հատկանիշներ:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ