Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի(այսուհետ` Հանձնաժողով) 18.03.2019թ. կայացած նիստի եզրակացություն

19.03.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի(այսուհետ` Հանձնաժողով) 18.03.2019թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 18.02.2019թ. ներկայացված գրությունը՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի (այսուհետ՝ Տնօրեն) փոփոխության վերաբերյալ, 22.02.2019թ., 13.03.2019թ. և 14.03.2019թ. ի լրումն ներկայացված գրությունները և կից փաստաթղթերը՝ Տնօրեն նշանակվելուց հետո լիազոր մարմնում ստուգում անցնելու նպատակով ներկայացվող հայտարարագիրը և կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և նույն հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիայի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց արձանագրել լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 05.03.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 05.03.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11800368

Էլ. փոստ`