Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 05015939 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

15.05.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարշեն բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի պետի տեղակալ` Ա.Բունիաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 05015939 կատարողական վարույթ Անահիտ Փաշինյանից, Սվետլանա Փաշինյանից և Օլիչկա Սահակյանից համապարտության կարգով հօգուտ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 8.018.963 ՀՀ դրամ, որից՝ 7.750.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումարի մնացորդ, որից 297.471 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 258.127 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսագումար, 4.923 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկված տույժերի գումար, 5.913 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժենի գումար և 120.285 ՀՀ դրամ նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար։ Վարկի մայր գումարի չմարված ժամկետային մնացորդի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ 17 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 24.10.2018թ. մինչև վարկի գումարների փաստացի վճարման օրը, բայց ոչ ավել, քան մինչև 13.08.2021թ.։ Վարկի գումարի ժամկետանց մնացորդին, ինչպես նաև Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տոկոսագումարների մնացորդին, այդ թվում՝ նաև 24.10.2018թ. հետո ժամկետանց դարձող գումարների մնացորդին, հաշվեգրել և բռնագանձել Վարկային պայմանագրի 1.1.10 կետով նախատեսված տույժեր՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար ժամկետանց գումարների 0,13 տոկոսի չափով՝ սկսած 24.10.2018թ. մինչև ժամկետանց գումարների փաստացի վճարման օրը։ Գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 13.08.2018թ. կնքված թիվ 000073 «Վարկային և գրավի պայմանագրի» համաձայն գրավադրված և նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 2-ում՝ «Գրավի ստուգման և ընդունման-հանձման ակտում» նկարագրված ոսկյա իրերի վրա բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60-570-462

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`