Գույքի անբավարարության հիմքով թիվ 01900197 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
16.05.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ հարկադիր կատարող Սերգեյ Մուրադյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01900197 կատարողական վարույթով Մովսես Գագիկի Մովսեսյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի 907.641 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ