Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 24.05.2019թ. կայացած նիստի

29.05.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 24.05.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.04.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.04.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացում) համաձայնություն տալ վերապահումով ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման մեջ նախատեսել դրույթ, որում կտրվի «Նույնարժեք» հասկացության սահմանումը:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 03.05.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Կաբարկո» ՍՊԸ կողմից 03.05.2019թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների՝ անվանման, նախաբանի և վերջաբանի «լրացումներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն և լրացումներ» բառերով, քանի որ բովանդակային առումով ներկայացվածը Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ է:
- Կանոնակարգի լրացումների 5.1.1.5.2 կետում Կազմակերպիչն ազատվում է պատասխանատվությունից բոլոր այն դեպքերում, երբ բառերից հետո անհրաժեշտ է լրացնել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, բառերը:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`