Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 00178191 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

03.06.2019

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արման Ավագյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00178191 կատարողական վարույթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.08.2013թ. տրված թիվ ԵՇԴ/0484/02/13 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Անի Ավետիսյանից հօգուտ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 403.132,50 ՀՀ դրամ , որպես վարկի ընդհանուր պարտքի և 8.062,70 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 01.02.2013թվ. մինչև պարտավորության կատարման օրը ժամկետանց վարկի մնացորդի`301.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0,2 %-ով, բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող ոսկյա իրերի վրա։
14.03.2019թ. դրությամբ պարտապանների պարտքը կազմում է 1.828.190 ՀՀ դրամ:
Իրականացված կատարողական գործողությունների ընթացքում գրավի առարկան փորձագետի կողմից գնահատվել է 284.400 ՀՀ դրամ, որը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-570-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`