Գույքի անբավարարության հիմքով թիվ 04526834 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
07.06.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող արդարադատության լեյտենանտ Կարապետ Վարդանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 04526834 կատարողական վարույթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2019թ. տրված թիվ ԵԴ/18355/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Մարգարիտ Նորայրի Սպերցյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության բռնագանձել 1 758 913,90 ՀՀ դրամ գումար, այդ թվում`վարկի գումար 1 500 000 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս 149745,70 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 16385,70 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ՝ 18532,50 ՀՀ դրամ, վարկերի սպասարկման հաշիվներ՝ 74250 ՀՀ դրամ, ինչպես նաև 35178,30 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար:Մարգարիտ Նորայրի Սպերցյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հաշվարկել և բռնագանձել տույժ` ժամկետանց վարկի մնացորդի և տոկոսների նկատմամբ 28.08.2018թ-ից մինչև դրա փաստացի մարումը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար օրական 0.09 տոկոս:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ
Կատարողական գործողությունների ընթացքում գրավի առարկա հանդիսացող գույքը գնահատվել է 1.099.400 ՀՀ դրամ, միաժամանակ պահանջատերը հայտնել է, որ պարտապանի պարտքը 05.04.2019թ. դրությամբ կազմում է 2.055.331 ՀՀ դրամ, որն էլ բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարաելու համար։
Պարտապանին պատկանող այլ գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել, ի հայտ է եկել սնանկության հատկանիշներ: