Գույքի անբավարարության հիմքով թիվ 03110227 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
19.07.2019
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Գ. Խաչատրյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03110227 կատարողական վարույթը` Վարդուհի Սմբատյանից, Գևորգ Մալխասյանից, Արմեն Անդրեասյանից և Պատվական Ջուլհակյանից համապարտության կարգով հօգուտ “Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ” ՓԲԸ-ի 1.495.980 ՀՀ դրամ, որպես ընդհանուր պարտքի գումար և կատարողական թերթով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: