Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացի Մելսիկ Թորոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

10.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ՊԵԿ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

1. Քաղաքացի Մելսիկ Թորոսյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տուգանել իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ավտոմեքենայի նկատմամբ «բացթողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, մաքսային վճարների մեծության 50%-ի չափով, այսինքն` 4,117,671 /չորս միլիոն հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ վարչական տուգանք (վճարման ենթակա գումար):
2. Որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, դրա օրինակը հանձնել Մելսիկ Թորոսյանին:
3. Որոշումը օրենքով սահմանված երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս մաքսային մարմին / ք. Երևան, Մ.խորենացի 3/7/ կամ դատարան:

Հասցե` Լոռու մարզ, գ. Գոգավան

Հեռ..` +374 322 99-06

Էլ. փոստ`